10-ամյա Ազատուհին եւ նրա քույրը` 13-ամյա Միլենան մոր մահից հետո երկար ժամանակ չէին ուզում դպրոց գնալ, ամաչում ու մտատանջվում էին` ի՞նչ կասեն դասընկերները`հայրը սպանել է մորը: Երեխաներին տատը մի կերպ է համոզել է, որ պետք է դպրոց գնալ, ուսուցչուհին էլ դասընկերներին է նախապատրաստել, որ Միլենայի ու Ազատուհու հետ զգույշ խոսեն, նրանք շատ խոցելի են:
Սրա մասին պետք է մտածի ռուսական կողմը, որովհետև նման անդաստիարակ հայտարարություններից հետո պիտի հասկանան, թե ինչու են ուկրաինացիներն իրենց ատում, ինչու են Հայաստանում աճ գրանցում հակառուսական տրամադրությունները, պիտի մեղքերը փնտրեն նման արկածախնդիր, անդաստիարակ, ամբարտավան հայտարարությունների հեղինակների մեջ:
Իմ համոզմամբ` շատ քիչ, բացառիկ դեպքեր կան, երբ նպատակը կարող է արդարացնել միջոցները: Իհարկե, քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների մոտեցումները տարբեր են, մի մասի համար դա երկրորդական է, և նրանց համար ընդունելի է ցանկացած միջոց` հանուն նպատակի: Երևի այս հարցում ենք մենք տարբերվում: Ցավում եմ, որ քաղաքական գործիչներից մի մասի շուրթերից նույնիսկ դադարել է հնչել «ընդդիմություն» բառը, սկսել է ավելի շատ շրջանառվել «ոչ իշխանական ուժեր» եզրույթը:
Մարտի 13-ին ժամը 15:56-ին հրդեհ է բռնկվել Գյումրու «Բարեկամության» այգում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները մեկուսացրել և հանգցրել են մոտ 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածքի հրդեհը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:
Խարդախի թիրախը տաքսու վարորդներն էին:
ԳԱԼԱ-ի հարցին, թե որտե՞ղ էր կայացել Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը, «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է. «Մասնավոր տարածքում»: Ճշտմանը, թե կոնյակի գործարանում չէ՞ր հանդիպումը, «Ժառանգության» մամլո խոսնակը պատասխանել է՝ ոչ:
Կոնֆլիկտային այն իրավիճակների գերակշիռ մասը, որոնց կարգավորմանը նպաստելուն են կոչված վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները, կարող են լուծում գտնել ինչպես գործող օրենսդրության, դատական նախադեպերի, ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան մեկնաբանությունների շրջանակներում, այնպես էլ սոցիալական ցանցերում առկա բողոքարկման մեխանիզմներով:
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով վերջերս Ռուսաստանի կառավարության պետական Դումա ներկայացրած քաղաքացիության մասին նոր օրինագծին, ընդգծել է, որ օրինագիծը կքննարկվի մարտի 17-ին Ղրիմի հանրաքվեից հետո միայն:
Կարմիր Աղեկին Թումանյանի տարածաշրջանի այն համայնքներից է, որտեղ անմշակ հողեր չկան: Դեռևս խորհրդային միության տարիներից աղեկեցիները նույնիսկ հարևան գյուղերի հողերն են վարձակալում ու մշակում:
Մարտի 14-ին, ժամը 02.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հեղինե Վ.-ին:
«Ես կարծում եմ՝ շտապել պետք չէ: Ընդհանրապես՝ երբ գործընթացներ են գնում, և մասնավորապես՝ երբ հայեր կան երկու կողմերում էլ՝ նկատի ունեմ և՛ Ղրիմում, և՛ Ուկրաինայում, հայկական իշխանությունները և հայկական քաղաքական ուժերը պետք է զգույշ լինեն և չշտապեն եզրակացություն անել: Սա քաղաքական կարևոր կանոն է»:
Ալավերդու կենտրոնական՝ Թումանյան փողոցի վրա գտնվող վարչական շենքերից մեկն արդեն 20 տարի է՝ մի մշտական բնակիչ ունի: Ալեստինե Ալվելաձեն կիսով չափ վրացի, կիսով չափ՝ հայ է:
2014 թ. մարտի 13-ին civilnet.am կայքում հրապարակվեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր Սպիտակի 10-ամյա բնակչուհի Ինգա Դումանալյանի պատմությունը: Երեխան ունի առաջին կարգի հաշմանդամություն, որը ոչ մի կերպ կապ չունի նրա սովորելու ընդունակությունների հետ:
Մենք շարունակում ենք հորդորել Ռուսաստանին օգտագործել այս կառույցները և լրջորեն ընդգրկվել ուկրաինական կառավարության հետ դիվանագիտական երկխոսության մեջ ու գտնել հարցի խաղաղ լուծում: Դեռ շատ ուշ չէ: Նախագահ Պուտինի համար առաջին կարևոր քայլը կլինի ձեռնպահ մնալ ճանաչելուց կիրակի օրվա քվեարկության արդյունքը:
Մարտի 12-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Քարահունջ գյուղի հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1992 թ. ծնված Վիտալի Ղ.-ին, 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ին և 1969 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ:
Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ:
Շատ կարևոր և սպասված օր բոլորիս համար… Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ եմ զգում ես այս պահին…
17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Մարտի 12-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Վազգեն Մ.-ն, 1941 թ. ծնված Վազգեն Մ.-ն
Եթե ցանկանում ենք թոշակառուներին ապահովել երաշխավորված ապահով ծերություն, ապա այսօրվա գործող համակարգի՝ սերունդների համերաշխության սկզբունքի ներքո պետք է ավելացնել հարկային բեռը: Աշխարհի լավագույն մասնագետները ևս նշում են, որ այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ. աշխարհի երկրների մեծ մասը, որտեղ տեղի է ունենում բնակչության ծերացում, բախվում է դրան: Խնդրի լուծման մեկ բանաձև կա. աշխատողները պարտավոր են պետության հետ միասին մտածել իրենց ապահով ծերության մասին: Եթե այդ բեռը դրվի միայն եկամտահարկի վրա, ապա խնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Սիրիայի սահմանների ներսում թուրքական միակ տարածքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 30 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին: Ծրագիրը կաջակցի նախնական կրթության համար երեխաների պատրաստվածության և միջնակարգ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավմանը: Այն նաև կխթանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու աշխատաշուկայի միջև կապերի մեծացումը:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող մեկ տասնյակից ավելի հարցեր:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը:
Մարտի 13-ը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Եվ այդ առիթով ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էին այց Գյումրու քաղաքային զբոսայգում տեղադրված Ե. Չարենցի կիսանդրու մոտ` ծաղիկներ դնելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծ բանաստեղծին:
Ուկրաինական իրադարձությունների լարված խորապատկերի վրա, զարմանալի չէ Արցախի հիմնահարցի քննարկումների վերաշխուժացումը: Վերջինս արտահայտվում է թե՛ Մինսկի խմբի ձևաչափով, և թե՛ քաղաքական տարբեր գործիչների անդրադարձներում: