
Ադրբեջանում «գյուլենական կառույցները» նախորդ տարի ստացել են 53 միլիոն դոլար. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական «Աքշամ» թերթը սենսացիոն ցանկ է հրապարակել, որում ներկայացված են Ֆեթհուլլահ Գյուլենի կողմից Ադրբեջանում գործող կազմակերպություններին ֆինանսավորելու մասին տվյալներ:
Ցակը հենված է Գյուլենին ներկայացված գրավոր հաշվետվության վրա, որը կազմել է Թուրքիայում նրա ներկայացուցիչներից Մուսթաֆա Տ.-ն: Վերջինս հաշվետվությունում ընդգծում է ծագած խնդիրների մասին, քանի որ շատ բանկեր հրաժարվում են իրականացնել դրամական խոշոր փոխանցումներ:
Ապա նա գրում է, որ Թուրքիայի կառավարական մարմիններում առկա ընկերներին իրենք ամսական միջին հաշվով հատկացնում են 3.565.000 դոլար, իսկ Ադրբեջանի ազդեցիկ անձանց՝ 729.000 դոլար:
Հաշվետվության մեջ նշված է, որ Ադրբեջանում Գյուլենական շարժման կառույցներին 2013 թվականին ընդհանուր առմամբ հատկացվել է 53 միլիոն դոլար: Այդ գումարից 732.000 դոլարը ներկայհացված է որպես Ադրբեջանի ազդեցիկ անձանց հատկացված նվերներ: