
Լախդար Բրահիմին մարտի 16-ին կժամանի Իրան

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մարտի 16-ին ժամանելու է Իրան: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը:
Պլանավորված է, որ իր իրանական այցի շրջանակներում Բրահիմին հանդիպումներ է ունենալու իրանցի բարձրաստիճան անձանց հետ՝ ներառյալ նախագահ Հասան Ռոուհանին ու արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այդ հանդիպումներում քննարկվելու են Սիրիայի վերջին զարգացումները: