Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ավիացիան այս տարի կրկնապատկել է իր թռիչքների թիվը երկրի սահմանների մոտ. ՌԴ ՊՆ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ավիացիան 2014 թվականին կրկնապատկել է իր թռիչքների թիվը Ռուսաստանի սահմանների մոտ.

«Ռուսական սպառանալիքի կարգախոսի ներքո իրականացվում է Մերձբալթիկայում, Լեհաստանում, Բուլղարիայում ու Ռումինիայում ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի ընդլայնում:

Այս տարի ՆԱՏՕ-ի մարտավարական ավիացիան կատարել է ավելի քան 3000 թռիչք ռուսական սահմանների մոտ, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Աճել է նաև հետախուզական թռիչքների թիվը Բարենցի ու Բալթիկ ծովերի ջրատարածությունում: Եթե նախորդ տարի դրանց թիվը կազմել է 258 թռիչք, ապա այս տարի՝ 480 թռիչք:

Հատուկ մտահոգություն են հարուցում ՆԱՏՕ-ի անդամ ոչ միջուկային երկրների ինքնաթիռների, որոնք ունակ են կրել միջուկային զենք, անձնակազմի շարունակական պատրաստությունը, այդ գործընթացում նոր երկրների, օրինակ Լեհաստանին, ներառելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031