Թբիլիսիում ծեծել են Ռուսաստանի վրացիների միության նախագահին

Թբիլիսիում ծեծել են ռուսաստանցի գործարար, «Եդինայա Ռոսսիա» կուսակցության անդամ, «Ռուսաստանի վրացիների միության» նախագահ Միխայիլ Խուբուտիային:

Ռուսական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել «Թավադուրի» ռեստորանի մոտ, որտեղ Խուբուտիան գտնվել է իր ընկերների հետ: Ըստ ականատեսների՝ միջադեպին մասնակցել են ռեստորանի պահպանության աշխատակիցները:

Վրաստանի ՆԳՆ-ից լրագրողներին հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Կատարվածի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031