Թող ԵՄ-ը զբաղվի իր գործերով և չփնտրի մեր գործերին միջամտելու առիթներ. Էրդողանը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատության է ենթարկել ԵՄ-ին, ով իր հերթին քննադատության էր ենթարկել Թուրքիայի իշխանություններին՝ նախօրեին թուրքական ոստիկանության կողմից 27 լրագրող ու ԶԼՄ-ների ներկայացուցիչ ձերբակալելու կապակցությամբ.

«Մենք ծնկի չենք գա և չենք հաշտվի նրանց հետո, ովքեր կեղծ նորություններով ցանկանում են Թուրքիան շեղել ուղուց: Ներկայումս ընթանում է կարգավորման գործընթաց, մենք ցանում ենք «Նոր Թուրքիայի» սերմերը, և նրանք, ովքեր ցանկանում են դրա դեմն առնել, կստանան պատասխան:

Թող ԵՄ-ը զբաղվի իր գործերով ու չփնտրի ազգային անվտանգության սպառնալիքների դեմ ուղղված մեր գործողություններին միջամտելու առիթներ: Գործը հետաքննում են անկախ դատախազները, պահպանվում են օրենսդրական բոլոր նորմերը: ԵՄ-ի քննադատությունները որևէ նշանակություն չունեն մեզ համար: ԵՄ-ն իրավունք չունի քննադատել մեզ»:

Էրդողանը հավելել է, որ Գյուլենի շարժման դեմ ձեռնարկված գործողություններն ուղղված չեն ԶԼՄ-ների դեմ: Անդրադառնալով TANAP գազատարի խնդրին՝ Էրդողանը հայտարարել է, որ այն կմեծացնի Թուրքիայի դերը տարածաշրջանում՝ ընդգծելով, որ Թուրքիան ներկայումս վերածվում է տարածաշրջանի էներգետիկ հանգույցի:

Տեսանյութեր

Լրահոս