
Հարկահավաքությունը Շիրակի մարզում բարձր ցուցանիշ է արձանագրել

Tsayg.am-ը գրում է. Հարկահավաքության համար Շիրակի մարզը դրական գնահատականի է արժանացել: 2014թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների 11 ամսվա բյուջեով հաստատագրված սեփական եկամուտների կատարողականը կազմել է 90 տոկոս: Պատասխանատուների վստահեցմամբ, ի տարբերություն նախորդ տարվա, նվազում արձանագրվել է միայն հողի հարկի հավաքագրման մեջ: Ցուցանիշը կազմել է 84.2 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է գանձվել 19 միլիոն դրամ: Գյուղացիների խոսքերով, դա էլ իր բացատրությունն ունի: