Դունյա Միյատովիչը դատապարտել է Ադրբեջանում Խադիջա Իսմայլովային կալանավորելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի` ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ Բազելում վճռականորեն դատապարտել է Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմայլովային կալանավորելը.

«Իսմայլովային կալանավորելը ոչ այլ ինչ է, եթե ոչ կազմակերպված ահաբեկում, ինչն էլ իր հերթին հանդիսանում է շարունակվող այն կամպանիայի մի մասը, որն ուղղված է ազատ ու քննադատական ձայները ճնշելուն»:

Միյատովիչն ընդգծել է, որ Իսմայլովային կալանավորելը տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ կալանավորվեցին ու դատապարտվեցին մի շարք լրագրողներ, բլոգերներ ու իրավապաշտպաններ: Միյատովիչն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ դնել այդ պրակտիկային:

Ադրբեջանական դատարանը երեկ որոշել է երկու ամսով նախնական կալանքի տակ առնել Խադիջա Իսմայլովային: Իսմայլովան մեղադրվում է ինքնասպանություն հրահրելու մեջ: Եթե լրագրողուհուն մեղավոր ճանաչեն դրանում, ապա նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031