Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պեժո» մակնիշի Լ5144 (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Ի.) և «Ռենջ Ռովեր» մակնիշի 50 AT 505 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Այդ թվում, խանութների շրջանառությունն աճել է 6.5%-ով և կազմել 714.1 միլիարդ դրամ։ Մինչդեռ կրպակների շրջանառությունը նվազել է 7.3%-ով՝ հասնելով 22.8 միլիարդ դրամի։
Անգելա Մերկելը վաղը պետք է Բեռլինում հանդիպի ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ:
Տղամարդը ցած նետվելուց առաջ, իր վարած Opel Astra G մակնիշի 34 PV 934 համարանիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա: Այդ ամենը նկատել են` այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանները, ովքեր փորձել են համոզել նրան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Պաշտոնական վիճակագրության ամենաթարմ տվյալների համաձայն՝ միջին ամսական անվանական աշխատավարձը ամենաբարձրն է Սյունիքի մարզում։ 2014 թվականի օգոստոսի դրությամբ սյունեցիների միջին աշխատավարձը կազմել է 200 693 դրամ։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր ներդրումային խոշոր նախագծի մասին երեկ հայտարարել է Բանգլադեշի, Կամբոջայի, Լաոսի, Մոնղոլիայի, Մյանմարի, Պակիստանի ու Տաջիկստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։
Մասսայական հարսանեկան արարողությունը կազմակերպված է եղել իսլամական կազմակերպության կողմից, որը պրոպագանդում է ցանկացած տեսակի սեռական կապերի հարաբերությունների բացակայությունը մինչև ամուսնանալը:
Ինքնաթիռները հարվածել են Իրաքի արևմուտքում գտնվող Ալ-Անբար նահանգի Ալ-Քաիմ քաղաքին:
«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1987 թ. ծնված Կ. Տ.-Ն.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 2012 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նախարարությունը պարզաբանում է, որ նոր տեսակի հարցատոմսերի ներդրումը պայմանավորված է ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ազգային օրենսդրությունը եվրոպականի հետ համապատասխանեցնելու հանգամանքով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.39-ին, մարվել` 21.00-ին: Այրվել է ծխնելույզին կից առաստաղը՝ 0.5 քմ:
Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի ուղղությունը: Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:
Ատամի ցավի դեմ պայքարելու համար կարող են օգնել սոխը, սխտորը և աղը: Երեք բաղադրիչներից պետք է վերցնել նույն չափով, դրանք խառնել այնքան ժամանակ, որ ստացվի համասեռ զանգված, ապա անհրաժեշտ է այն դնել հիվանդ ատամի վրա:
Digital Beiijing, Պեկին, Չինաստան: 11 հարկանի շենքը կառուցվել է 2008թ.: Այն համատեղում է ինֆորմացիոն կենտրոնի և տեխնիկական կառավարման ֆունկցիաները:
Ցուկերբերգի համար Հայոց ցեղասպանությունն ունի նույն գինը, ինչ մեզնից յուրաքանչյուրի համար Ռուանդայի ցեղասպանության ժամանակ կոտորված մոտ 1 000 000 թութսիներն ու նաև հութու ցեղի՝ քաղաքական չափավոր հայացքներ ունեցող ներկայացուցիչների մահը: Կամ էլ այս տարվա օգոստոսին ցեղասպանության ենթարկված եզդիների ճակատագիրը: