Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների 8-րդ փուլը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների 8-րդ փուլը մեկնարկել է քաղտնօրենների խորհրդի երկկողմ հանդիպումով:

Միևնույն ժամանակ չեն հրապարակվել երկկողմ հանդիպումների գրաֆիկն ու ներկայիս խորհրդակցությունների գրաֆիկը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով նախօրեին ներկա է գտնվել ԵՄ-Իրան-ԱՄՆ եռակողմ խորհրդակցություններին, Վիեննան լքել է առավոտյան ժամը 06.00-ին:

Նախօրեին նա 7 ժամ բանակցել է Իրանի ու ԵՄ-ի իր գործընկերների հետ: Ամերիկյան կողմը կարծում է, որ Իրանն ու «Վեցյակը» պետք է համաձայնության գան մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ը:

Տեսանյութեր

Լրահոս