«Դուք ուզո՞ւմ եք փոփոխություններ, դուք վստահո՞ւմ եք այստեղ կանգնած քաղաքական ուժերի առաջնորդներին: Ուրեմն մենք ձեզ հետ պետք է անցնենք շատ ճակատարգրական ճանապարհ»,- Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ու ստացավ հանրահավաքի մասնակիցների դրական պատասխանը՝ «այո»:
Ներկա դրությամբ ստացվել են տասնյակ առաջարկներ, որոնք առնչվում են առևտրի արտոնյալ ռեժիմներ հաստատելուն:
Ծափողջյունների և «նախագահ» վանկարկումներով Ազատության հրապարակ եկան ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: ՀՀ հիմնի հնչյուններով Ազատության հրապարակում մեկնարկեց ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքը:
Հայաստանն արդեն իսկ միացել է Եվրասիական տնտեսական միությանը:
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի Ավլաքիի՝ Հայաստանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ձերբակալվել է առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Ավագյանը։
Քոբանին գրավելու դեպքում զգալիորեն կթուլանան Սիրիայի քրդերի դիրքերը:
«Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման և լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում և հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1968 թ. ծնված Մհեր Գ.-ն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին, որին ներկա են եղել շուրջ 180 երկրի մոտ 1500 մասնակիցներ:
Երևանի Ազատության հրապարակն արդեն բավականին մարդաշատ է: Քիչ հետո կմեկնարկի խորհրդարանական եռյակի ամփոփիչ հանրահավաքը, որին, ինչպես հայտարարվել է, մասնակցելու են ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության»
Պուտինը նաև հույս է հայտնել, որ ԵՏՄ-ի անդամ երկրների խորհրդարաններն օպերատիվորեն՝ մինչև տարեվերջ, հավանության կարժանացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը:
Հոկտեմբերի 10-ի գիշերը շրջանների մեծ մասում, 10-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: 11-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Կարծում եմ, ոչ իշխանական եռյակի մեր բարեկամները չպիտի նեղսրտեն հանրահավաքին չմասնակցող «աբիժնիկներից», «Բ 26-ի ագենտներից», վախկոտներից, Կոնգրեսից թռածներից և այլ ոչ արժանապատիվ քաղաքացիներից։
Գարեգին Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սևանի բաժնի ոստիկանները իրեն բնակարանից բերման ենթարկելու ժամանակ բռնություն են գործադրել ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների նկատմամբ:
Պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականին:
ԵվրԱզԷՍ-իՆ փոխարինելու է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականին:
Այսօր Ազատության հրապարակում եռյակի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը երեք քաղաքական ուժերին թույլ կտա ի թիվս այլ խնդիրների, մինչև 2017-18թթ․ իշխանության հետ բանակցել մի շարք առանցքային հարցերի շուրջ:
Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հետ կանչելուց զատ՝ եռյակն իշխանություններից պահանջելու է մի քանի առանցքային պաշտոնյաների հրաժարականներ, որոնց առաջին հորիզոնականում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է:
Նուլանդը ցավով նկատել է, որ Դոնբասում ամեն օր զոհվում են քաղաքացիական անձինք:
«Ես ակնկալում էի, որ հանձնաժողովն աշխատելու է։ Բայց, փաստորեն, այս ամիսների ընթացքում որևէ նիստ չի գումարվել։ Միակ նիստը, որ գումարվեց, իմ դուրս գալու դիմումից հետո եղավ, սակայն օրակարգում հանձնաժողովի իրավասության հետ կապված ոչ մի հարց չկար։ Ես փորձեցի ներկայացնել առաջարկություն, որ հասարակական կարգը պահպանող ոստիկանների բոլոր խախտումները քննարկվեն հանձնաժողովում, բայց իմ առաջարկը չընդունվեց։ Դա նշանակում է, որ հանձնաժողովը շարունակելու է աշխատել նույն ձևով, այսինքն՝ չաշխատել»։
Հեյգելը հիշեցրել է, որ Սիրիայի սահմանի մոտ գտնվող ՆԱՏՕ-ի ամենամոտ բազան հենց Ինջիրլիքի ավիաբազան է:
«Նախքան Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելը ոստիկանները, ովքեր բնականաբար գալիս են, որպեսզի այնտեղ հանկարծ բախումներ տեղի չունենան, ապահովում են կարգուկանոն, մետաղորսիչով ստուգում են դատավարության մասնակիցներին, չէին ստուգում դատախազներին, չէին ստուգում փաստաբաններին, Սուրիկ Խաչատրյանին նշանակեցին մարզպետ, դրանից հետո շարունակեցին չստուգել դատախազին, շարունակեցին չստուգել Սուրիկ Խաչատրյանի փաստաբաններին, սկսեցին ստուգել ինձ: Պատկերացրեք, Սուրիկ Խաչատրյանին հաճոյանալու համար էլ մարդիկ սկսեցին ինձ ստուգել մետաղորսիչով, դուք էդ մարդկանց հոգեկան վիճակը պատկերացրեք, ոստիկաններ են, բայց աշխատում են նույնիսկ էդ մանրուքի մեջ հաճոյանալ»
«Եթե որևէ մեկը խոչընդոտեց քաղաքացու ազատ տեղաշարժը, նա պիտի կրի օրենքով սահմանված պատասխանատվություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` խոսելով այսօր Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին: Ըստ նրա` ինչ-որ զանգեր լինում են, և մարդիկ ահազանգում են ինչ-որ խնդիրների մասին, սակայն կոնկրետ փաստեր առայժմ չկան:
Թուրքիայի քրդերի կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ ցայժմ ձերբակալվել է 1024 մարդ:
Նրանք կանգնելու են դատարանի առջև:
ԲՀԿ տարածքային շտաբը հանրահավաքի մասնակիցների համար տրամադրել է 20 ավտոբուս, մոտավորապես հազար մարդու հաշվարկով, մյուս մասնակիցները Երևան պետք է գան իրենց մեքենաներով, որոնց համար ԲՀԿ-ն կփոխհատուցի վառելիքի ծախսը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը:
Որոշում է ընդունվել 2016 թվականն ԱՊՀ-ի երկրներում Կրթական տարի հռչակելու մասին:
Հարցին՝ իսկ իշխանույթունների կողմից հանրահավաքին խոչընդոտելու որևէ փորձեր չե՞ն լինի, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, բայց իմացեք՝ և՛ Ոստիկանությունը, և՛ Անվտանգության ծառայությունները, և մարդիկ, ովքեր իրենց աշխատանքի բերումով կցված են, որպեսզի ապահովեն մարդկանց անվտանգությունը (իսկ այնտեղ, որտեղ բազմություն է հավաքվում, անվտանգությունը ապահովելը շատ ավելի բարդ է լինում), այդ մարդիկ իրենց աշխատանքային պարտականություններն են կատարելու: Եվ եթե որևէ մեկը իրեն չպահի օրենքներին համարժեք, իհարկե, նրան պետք է կարգի հրավիրեն»:
Հոկտեմբերի 9-ին Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին:
ԱՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգը կարող է պատրաստվել մինչև ԱՊՀ-ի 25-ամյակը, որը նշվելու է 2016 թվականին: