Եթե իշխանությունը հետևություն չանի, ուրեմն ժողովուրդը պարտադրելու է փոփոխությունները

«Դուք ուզո՞ւմ եք փոփոխություններ, դուք վստահո՞ւմ եք այստեղ կանգնած քաղաքական ուժերի առաջնորդներին: Ուրեմն մենք ձեզ հետ պետք է անցնենք շատ ճակատարգրական ճանապարհ»,- Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ու ստացավ հանրահավաքի մասնակիցների դրական պատասխանը՝ «այո»:

Նա նշեց, որ օրակարգը հայտարարվել է դեռ 2012-ի խորհրդարանական ընտրություններում: Մ. Մելքումյանի խոսքով՝ ՀՀ-ում ներդրումները նվազել են, ՀՀ-ն եղել է արդյուանբերական ու գգիտության երկիր, դրանք հիմա փոշիացվել են: Նա նշեց, որ եռյակի քաղաքական ուժերը 12 կետերն առաջադրել են ու ստացել են կառավարությունից մի քանի էջ պատասխան, որն ուղղակի պատասխանի համար է, դա գալչկայի համար է:

«Եթե իշխանությունը հետևություն չանի, չկանգնեցի սահմանադրական գործընթացը, չկատարի 12 կետերը, հետո՝ 122-ը, ուրեմն ժողովուրդը պարտադրելու է փոփոխությունները»,- հայտարարեց Մ.Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս