Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» արդեն 200 կիլոմետրանոց սահման ունի Թուրքիայի հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում մեծ տարածքներ գրաված «Իսլամական պետությունը» այժմ Թուրքիայի հետ ունի մոտ 200 կիլոմետրանոց սահման:

Այդ սահմանը արևմուտքում ձգվում է մինչև քրդաբնակ Աֆրին կանտոն (շրջան), իսկ արևելքում՝ Ջեզիրե կանտոն: Քոբանիի կանտոնը գտնվում է նրանց արանքում: Քոբանին գրավելու դեպքում զգալիորեն կթուլանան Սիրիայի քրդերի դիրքերը:

«Իսլամական պետությունը» ներկայումս վերահսկում է Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե շրջանի Թել-Աբյադ սահմանային անցակետը, Գազիանթեփի Քարքամըշ անցակետն ու Քիլիսի նահանգի Չոբանբեյ շրջանի Էլ-Ռայ անցակետը:

Շանլըուրֆա նահանգի Սուրուչի շրջանի ու Քոբանիի միջև գտնվում է Մյուրշիթփընարի անցակետը, և եթե զինյալները  գրավեն Քոբանին, ապա այդ անցակետը նույնպես կանցնի նրանց վերահսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս