Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ զինյալները չեն լքել Ուկրաինայի տարածքը. Նուլանդ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ չեն հայտարարվի այնքան ժամանակ, քանի դեռ զինյալները չեն լքել Ուկրաինայի տարածքը, չի վերականգնվել պետական սահմանի նկատմամբ Ուկրաինայի ինքնիշխանություններ և չեն ազատել բոլոր պատանդներին:

Նուլանդը նկատել է, որ թղթի վրա առկա է Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր, սակայն այն շարունակ խախտվում է ամենակարևոր հատվածներում՝ Դոնբասի ամենամեծ քաղաք Դոնեցկում: Նուլանդը ցավով նկատել է, որ Դոնբասում ամեն օր զոհվում են քաղաքացիական անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս