Տիգրան Ուրիխանյան. Հանրահավաքի օր չի ընտրվել ընդդեմ Ռուսաստանի

Ծափողջյունների և «նախագահ» վանկարկումներով Ազատության հրապարակ եկան ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: ՀՀ հիմնի հնչյուններով Ազատության հրապարակում մեկնարկեց ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքը:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ շատ են խոսակցություններ եղել, որ հոկտեմբերի 10-ը՝ որպես հանրահավաքի օր, չի ընտրվել ընդդեմ Ռուսաստանի, և հանրահավաքը պայմանավորված է ներքին խնդիրներով:

«Մենք չգտանք որևէ հնարավորւթյուն՝ ականջալուր դարձնելու իշխանությանը մեր և ձեր պրոբլեմների լուծմանը»,- ասաց Տ.Ուրիխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031