Բաժիններ՝

Հայաստանը պատրաստ է հանդիսանալ ԵՏՄ-ի իրավահավասար անդամ. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) հանդիսանալ հավասարազոր անդամ:

Պուտինի խոսքերով՝ Հայաստանը հարաբերական կարճ ժամանակահատվածում (2013 թվականի աշնանից) տնտեսական կարգավորումը հասցրել է ընդհանուր չափորոշիչների ներքո, ազգային օրենսդրությունը համապատասխանեցրել է անհրաժեշտ նորմերին. «Հուսով ենք, որ Հայաստանի միանալուց 1-2 տարի անց արդեն կտեսնենք դրական մակրոտնտեսական արդյունք»:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ ԵՏՄ-ի անդամ երկրների խորհրդարաններն օպերատիվորեն՝ մինչև տարեվերջ, հավանության կարժանացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, որը սկսելու է գործել 2015 թվականի հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս