Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պետության ղեկավարներն այսօր Մինսկում ստորագրել են Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ԵՏՄ-ի մասին պայմանագիրը մայիսին ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները: Պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականին:



