
Չեմ ակնկալել Մարգվելաշվիլու հետ հարաբերությունների այսօրինակ վատթարացում. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հայտարարել է, որ չի ակնկալել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հարաբերություններում նման բարդացում.
«Ես շատ եմ ցավում դրա համար: Եթե ասեմ, թե շատ եմ մտածում այդ մասին, կխաբեմ, սակայն բնականաբար ցավալի է այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում: Ես չէի ակնկալել հարաբերությունների այսօրինակ վատթարացում»:
Գարիբաշվիլին հավելել է, որ իրավիճակը կարգավորվում է, և եթե ամեն մեկն անի իր գործը, ապա առնվազն չի խանգարի մյուսներին, քանի որ երբ սկսում են խառնվել մյուսների գործերին, ապա առաջանում է կոնֆլիկտ:
Սեպտեմբերի 11-ին Մարգվելաշվիլին հայտարարել է, որ կատարվել է լուրջ աշխատանք և տապալել են իր այցը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին: