
Իլհամ Ալիևն ընդունել է Դմիտրի Ռոգոզինի պատվիրակությանը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուիասւսաստանի փոխվարչապետ, Ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դմիտրի Ռոգոզինի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Ալիևի խոսքերով` ներկայումս կան լավ հնարավորություններ` մեծացնելու համար առևտրային շրջանառությունը: Ալիևը վստահություն է հայտնել, որ Ռոգոզինի ադրբեջանական այցը կունենա լավ արդյունքներ:
Ալիևն ընդգծել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը: Ռոգոզինն իր հերթին կողմ է արտահայտվել համագործակցության ընդլայնմանը:
Նա ընդգծել է, որ հանձնաժողովի այսօրվա նիստում մանրակկրիտ քննարկվելու են Սոչիում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ սահմանած առաջադրանքները, որոնք առնչվում են էներգետիկ և մյուս ոլորտներին: