Բաժիններ՝

ԵՄ-ը կարող է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը մեկ ամսվա ընթացքում գնահատական է տալու Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղ պլանի իրագործմանը:

Դա արվելու է նրա համար, որպեսզի դիտարկվի նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերանայման կամ չեղյալ հայտարարման հնարավորությունը:  Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը հայտարարել էր, որ ԵՄ-ը կարող է ամբողջովին կամ մասնակի չեղյալ հայտարարել դրանք` կախված Ուկրաինայի արևելքում իրավիճակի զարգացումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930