
Փարիզում մեկնարկել է ՌԴ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Փարիզում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը: Այս մասին գործակալությանը հայտնել է ռուսական պատվիրակությունում նրա աղբյուրը:
Սերգեյ Լավրովը, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Լորան Ֆաբիուսը քննարկում են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Հանդիպումը մեկնարկել է Իրաքում առկա իրավիճակին նվիրված միջազգային կոնֆերանսից հետո, որն անցկացվել է Փարիզում: