
ԵԽԽՎ-ի նախագահն օրեր անց կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասորը սեպտեմբերի 22-23-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Եվրոպայի Խորհուրդը:
Այցի ծրագիրը չի հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ Բրասորը կհանդիպի պաշտոնական Բաքվի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բրասերն այս տարի արդեն իսկ ժամանել է Ադրբեջան: Մայիսին նա Ադրբեջանում մասնակցել է Մշտական կոմիտեի ու Ասամբլեայի բյուրոյի նիստին: