Ալինա Կաբաևան լքում է ՌԴ Պետդուման
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալինա Կաբաևան լքում է Պետդուման: Պետդումայի` կանոնակարգի հարցերով հանձնաժողովը խորհրդարանի ստորին պալատին խորհուրդ է տվել բավարարել լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին նրա խնդրանքը:
Հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Պոպովը հայտարարել է, որ Կաբաևայի հեռանալը կապված է այլ աշխատանքի անցնելու հետ: Պոպովը, սակայն, չի մանրամասնել, թե հետագայում ինչով է զբաղվելու Կաբաևան: Միևնույն ժամանակ նրա առաջին տեղակալ Նադեժդա Գերասիմովան հայտարարել է, որ Կաբաևան զբաղվելու է մարզական հարցերով:
31-ամյա Կաբաևան հանդիսացել է Պետդումայի հինգերորդ գումարման (2007-2011) պատգամավոր, իսկ ներկայումս նա Պետդումայի վեցերորդ (2011 թվականից) գումարման պատգամավոր է: Նախկինում նա պրոֆեսիոնալ ձևով զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ: