
Ռուսաստանը կարող է հրաժարվել Ուկրաինայի հետ ազատ առևտրից. Մեդվեդև

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ եթե գաղտնի գործարկվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը, ապա Ռուսաստանը հարկադրված կլինի չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտին և նրա հետ առևտուր անել սովորական կանոններով:
Նա հավելել է, որ Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու պահպանման ժամանակ Ռուսաստանն ուշադիր հետևելու է առևտրի կատարմանը` հաշվի առնելով եվրոպացի գործընկերների կողմից Կիևին միակողմանի տրամադրած առևտրային արտոնությունները:
Մեդվեդևը զգուշացրել է, որ եթե հայտնաբերվեն այդ կանոնների գաղտնի կիրառման դեպքեր, ապա Ռուսաստանը կարող է Ուկրաինայի հետ առևտուր անելու հարցում անցում կատարել սովորական ռեժիմի: Նախորդ շաբաթ Ռուսաստանը, Ուկրաինան ու ԵՄ-ը պայմանավորվեցին Ասոցացման համաձայնագրի` ռուսական կողմի համար զգայուն դրույթների կիրառումը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը հետաձգելու շուրջ: