
Իրանը մերժել է «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցության մասին ԱՄՆ-ի առաջարկը

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը մերժել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում համագործակցելու մասին ԱՄՆ-ի առաջարկը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:
Սրանից առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր «Իսլամական պետության» դեմ պայքարի համար կոալիցիայի ստեղծման մասին: Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը մանրամասնել էր, որ դրանում ընդգրկվել է 10 երկիր` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, Ավստրալիա, Թուրքիա, Իտալիա, Լեհաստան ու Դանիա:
Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե Իրաքում իր դեսպանի միջոցով իրենց առաջարկել է համագործակցություն ընդդեմ «Իսլամական պետության». «Սակայն ես մերժեցի, որովհետև նրանց ձեռքերը թաթախված են արյան մեջ: (ԱՄՆ-ի) Պետքարտուղար (Ջոն Քերին) նույնպես դիմել է (Իրանի արտգործնախարար) Մոհամմադ Ջավադ Զարիֆին, և նա մերժել է»: