
Ալի Խամենեիին դուրս են գրել հիվանդանոցից

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիին դուրս են գրել Թեհրանի հիվանդանոցներից մեկից, ուր վիրահատել էին նրա շագանակագեղձը:
Խամենեեին վիրահատել էին սեպտեմբերի 8-ին: Բժիշկների խոսքերով` վիրահատությունը հաջող է անցել: Դրանից հետո Խամենեին անցել է հետվիրահատական վերականգնողական կուրս և ներկայումս լավ է զգում իրեն:
Հիվանդանոցում Խամենեիին այցելել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Ալի Խամենեին 75 տարեկան է, արդեն 25 տարի է, ինչ նա ղեկավարում է երկիրը: