
«Իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք է ներկայացնում ողջ Մերձավոր Արևելքի համար. Օլանդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է ներկայացնում ողջ Մերձավոր Արևելքի համար:
Այս մասին այսօր` Փարիզում Իրաքի հարցով միջազգային կոնֆերանսի բացման ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայինախագահ Ֆրանսուա Օլանդը: Օլանդն ընդգծել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գործում են ոչ միայն Իրաքում, այլև` Սիրիայում, որով և սպառնալիք են հանդիսանում ողջ Մերձավոր Արևելքի համար:
Ելնելով դրանից` Օլանդն անհրաժեշտ է համարում խմբավորմանը գլոբալ պատասխան տալը: Օլանդի խոսքերով` Իրաքն առաջին հերթին ունի հումանիտար օգնության կարիք, սակայն ունի նաև ռազմական աջակցության կարիք: Օլանդը հիշեցրել է, որ իրաքցի փախստականների ու տեղահանվածների թիվը հասել է ավելի քան 2 միլիոն մարդու: