
Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է ԱՄՆ-ի հետ գաղտնի շփումներ ունենալը

Լիբանանյան Al-Manar հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեկդադը հերքել է այն լուրը, թե Սիրիան ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում գաղտնի շփումների մեջ է ԱՄՆ-ի հետ:
Մեկդադն ընդգծել է, որ այն ամենը, ինչ ձեռնարկում է Սիրիայի ղեկավարությունը, հայտնի է Սիրիայի ժողովրդին, ինչի համար էլ իշխանությունների ու ժողովրդի միջև պահպանվում է վստահություն ու հարգանք: Մեկդադը նաև կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հովանու ներքո հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման իրական նպատակները:
Նա հայտարարել է, որ այդօրինակ միջազգային դաշինքները, որոնց իրենցում չեն ներառում Սիրիան, Չինաստանն ու Ռուսաստանը, ուղղված են Դամասկոսի դեմ: Նախորդ շաբաթ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն ԱՄՆ-ին զգուշացրել էր Սիրիայում «Իսլամական պետության» բազաներին հարվածներ հասցնելու հարցում:
Մուալեմն ընդգծել էր, որ ՄԱԿ ԱԽ-ի թիվ 2170 բանաձևը որևէ երկրի չի տալիս նման իրավունք, և որ Սիրիայում առանց երկրի կառավարության թույլտվության ամերիկյան յուրաքանչյուր ռազմական ակցիա Դամասկոսի կողմից կդիտարկվի որպես ագրեսիա: