Բաժիններ՝

Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների հարցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների հարցը:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ` Պորոշենկոն ու Մերկելը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ: Բացի այդ, նրանք պայմանավորվել են շարունակել հետագա ջանքերը իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այդ համատեքստում Գերմանիայի կանցլերն աջակցել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մի շարք շրջանների մասին հատուկ կարգավիճակ տրամադրելու և համաներման մասին օրենքերին: Պորոշենկոն ու Մերկելն անդրադարձել են նաև Բրյուսելի եռակողմ բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930