
Թուրքական ընկերությունն ադրբեջանական բանակի համար կարտադրի անջրանցիկ կոշիկներ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` թուրքական Yakupoğlu Deri Sanayi (YDS) ընկերությունը պատվեր է ստացել ադրբեջանական բանակի համար կաշվե բարձրորակ կոշիկ պատրաստելու մասին: Այս մասին հայտարարել է թուրքական ընկերության ղեկավար Վեդատ Յաքուբօղլուն:
Նրա խոսքերով` իր ընկերությունը հաղթել է ադրբեջանական բանակի համար անցկացված համապատասխան մրցույթում: Խոսքը գնում է անջրանցիկ կաշվե կոշիկի մասին, որը կարող է դիմանալ մինչև 40 աստիճան ցրտին:
Յաքուբօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն իրենց պատվիրել է արտադրել 125.000 զույգ անջրանցիկ կոշիկ: Ադրբեջանական կողմը դրա համար կվճարի 8 միլիոն դոլար: