Բաժիններ՝

Միջուկային զենքն Ուկրաինան կպաշտպանի Ռուսաստանից. Վալերի Գելետեյ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան պատրաստ կլինի վերադառնալ միջուկային կարգավիճակի վերականգնմանը, եթե ներկայիս զինված հակամարտությունում չստանա Արևմուտքի աջակցությունը:

Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը: Նրա խոսքերով` այդ զենքն Ուկրաինան կպաշտպանի Ռուսաստանից: Նա մանրամասնել է, որ ներկա պահին Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերականգնման հարցը չի գտնվում օրակարգում:

Սրանից առաջ էլ Ուկրաինայի ՊՆ-ը Facebook-ի իր էջում գրել էր, որ Ռուսաստանը ոչ պաշտոնական խողովակներով մի քանի անգամ սպառնացել է կիրառել միջուկային զենք: Ուկրաինան ԽՍՀՄ-ից իրեն բաժին ընկած միջուկային զենքից հրաժարվել է 1994 թվականի Բուդապեշտյան հուշագրով` դրա դիմաց անվտանգության երաշխիքներ ստանալով ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու Ռուսաստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930