Բաժիններ՝

Շվեդիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայֆելդտը երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ երեկվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պարտություն են կրել նրա կուսակցությունն ու աջակենտրոն «Դաշինք Շվեդիայի համար» բլոկը:

Ռայնֆելդտը Ստոկհոլմում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախընտրական պայքարն ավարտվել է, Շվեդիայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Նա ընդգծել է, որ հրաժարական կներկայացնի սեպտեմբերի 15-ին:

Շվեդիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է կարմիր-կանաչ դաշինքը` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, որը հավաքել է քվեների 43.8 տոկոսը:

Ակնկալվում է, որ կառավարությունը կգլխավորի նախկին էլեկտրաեռակցող, արհմիութենական առաջնորդ Ստեֆան Լևենը, ով Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գլխավորել է 2012 թվականին: Պահպանողականների դաշինքը վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդտի գլխավորությամբ հավաքել է ընտրողների 39.3 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս