Բաժիններ՝

Քրդերի հետ կարգավորման գործընթացում անցել ենք ճանապարհի կեսը. Դավութօղլու

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քրդերի հետ կարգավորման գործընթացին, նոր Սահմանադրություն ընդունելուն և զուգահեռ կառույցների դեմ պայքարին:

Դավութօղլուն ընդգծել է, որ քրդերի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենք մեծ ճանապարհ են անցել և կարելի է ասել, որ արդեն իսկ հաղթահարել են ճանապարհի կեսը: Դրա հետ մեկտեղ նա խոստովանել է, որ դեռ կան մի շարք փուլեր, որոնց անհրաժեշտ է դեռ անցնել:

Դավութօղլուի խոսքերով՝ առաջիկա 15 օրում իր գլխավորությամբ կազմավորվելու է մեխանիզմ՝ գործընթացն առաջ տանելու համար, ինչում ակտիվորեն ներգրավվելու է Իմաստունների խումբը: Դավութօղլուն ցանկություն է հայտնել, որ հետագայում նույնպես Թուրքիայում շարունակվի պահպանվել առանց բախումների ժամանակաշրջանը:

Դավութօղլուն կարևորել է նաև «Նոր Թուրքիայում» զուգահեռ կառույցների դեմ պայքարն ու նոր Սահմանադրություն ընդունելը: Դավութօղլուն գոհունակություն է հայտնել, որ 2015-2019 թվականներին Թուրքիայում չեն անցկացվելու ընտրություններ (ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ ՏԻՄ ընտրություններ), ինչն էլ հնարավորություն կտա կենտրոնանալ նոր Սահմանադրության ընդունման վրա:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեկ տարում անցկացվելու է միանգամից երեք ընտրություն (ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս