«Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը մի կարևոր հարցի մասին էլ խոսեց, որ տնօրեններն իրավացիորեն գրել էին, թե իրենք մի քանի տիրոջ ծառա են, և իրենց որպես գլխաքանակ ուղարկում, օգտագործում են տարբեր հավաքներին: Սրա համար Արամ Սուքիասյանն ինքն էլ ներողություն խնդրեց: Այո, իրավացի են տնօրենները, չի կարելի դպրոցի հետ այդպես վարվել, անթույլատրելի է զանգել դպրոցի տնօրենին և ասել՝ այսօր այսինչ տեղում այսքան մարդ պիտի բերես, և կարևոր չէ՝ դա ինչ միջոցառում է. գլխաքանակ որտեղ պետք է, այդտեղ հիշում են դպրոցին: Մեր տնօրենները հեռախոսները պետք է ցած դնեն և ասեն՝ չեմ գալու, ով ուզում է՝ զանգի: Եթե բոլորն այդպես անեն, վերնախավը ոչինչ չի կարողանա անել»,- ասաց նա:
Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից:
Ստացվում է, որ, համալսարաններում աշխատելով, մենք ստիպված ենք լինելու սոցիալական վճար կատարել ոչ միայն համալսարաններից ստացվող ցածր աշխատավարձից, այլև մասնավոր ընկերության համեմատաբար բարձր աշխատավարձից: Հետևաբար, համալսարաններում աշխատելը մեզանից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլև կհանգեցնի համալսարաններից դուրս մեր կողմից ստացվող եկամտի նվազմանը, իսկ այդ նվազեցվող եկամուտը հաճախ ավելին է լինելու, քան համալսարաններից ստացվող աշխատավարձը:
«Խշխշոցի, ճաքելու նման ձեներ առա, ըսի վայթե երկրաշարժ է: Ուզեցա տեղիցս ելնեի, օր լույսը վառեի, էն էլ չհասցրեցի: Վերեւից էդ ծանդր բաները թափան վրես, գոռացի աղջկաս, թե Սուսան, Սուսան հըլը արի տես ի՞նչ էղավ»:
Պատասխանելով Կրթության և Գիտության նախարարությանն ուղված հարցերին՝ Մանուկ Մկրտչյանը հենց սկզբում նշեց, որ չի պատասխանելու «չարամիտ» հարցերին, փոխարենը կպատասխանի միայն բարյացկամ հարցերին: Երևի հենց այդ նկատառումից ելնելով էլ չպատասխանեց հնչած առաջին հարցին. «Գաղտնիք չէ, որ հաճախակի փոփոխվող, ոչնչով չհիմնավորված քայլերի շնորհիվ հասարակության մեջ հանրակրթության նկատմամբ կա բացասական և անկումային տրամադրություն»:
35 օրվա ծառայող էի, դեկտեմբերի 31-ին տարան գոսպիտալ, որտեղ մեկ շաբաթ պարկելուց հետո գիտակցությունս կորավ ու ընկա կոմայի մեջ, տեղափոխեցին Ջաբրայիլի գոսպիտալ, հետո Ստեփանակերտ, որտեղից էլ ուղղաթիռով 2012 թ-ի հունվարի 12-ին տեղափոխեցին Էրեբունի կլինիկական հիվանդանոց:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը փոքր ՀԷԿ-երի կողմից սոցիալական եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման և մեղմացման նպատակով առաջարկել է օգտվել «Փոքր ՀԷԿ-երի կայուն զարգացում էներգիայի հուսալիության համար» նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի շրջանակներում մշակված առաջարկներից:
«Վերջնաժամկետի հարցը ուժի մեջ է, և համատեղ հանրահավաքը տեղի է ունենալու: Իսկ թե ի՞նչ տեղի կունենա հանրահավաքի արդյունքում և դրա հետևանքով՝ դա միայն տվյալ ժամանակահատվածում ձևավորված իրավիճակը կարող է հուշել»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում:
Վրաստան վերադառնալուց հետո Գարիբաշվիլին ցանկություն է հայտնել պաշտոնական այց կատարել Թուրքիա:
«Սիսիանում էր ծառայում: Ծառայությունից գոհ էր, հաճախ էինք խոսում: Ցերեկը զանգեց, հավեսով խոսեց, տրամադրությունը լավ էր: Գիշերը 10-ին ինձ ասացին դեպքի մասին: Սկզբում ասում էին՝ թե երեխեն տնեցիների հետ խոսացել է, իրեն վատ է զգացել, խփել է ինքն իրեն: Հետո էլ ասեցին՝ ընկերն է խփել էրեխուն: Բայց ինձ ասեցին, որ իրականում սնայպերն է խփել էրեխուն»:
«Տարբեր տեսակի չիպսերը, սուխարիները, որոնք ունեն տարբեր համեր, ևս վաճառվում են բուֆետներում, իսկ դրանք կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ: Առկա են նաև ուկրաինական կոնֆետներ, որոնց ռադիացիայի ստուգված լինել-չլինելը մենք չգիտենք: Իսկ ռադիացաիան ունի կուտակվելու հատկություն, այսինքն՝ օրգանիզմից դուրս չի գալիս և ինչ-որ հասակում առաջացնում է հիվանդություն»,- նշեց նա:
Միանե-Թավրիզ երկաթուղին միացվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի երկաթուղիներին:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը:
Ուկրաինայում առկա իրավիճակին ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտությանը:
Սուրեն Սուրենյանցը նորից հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ կրկին նույն մեղադրանքով՝ խարդախության համար:
2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կան օտար ինչ-ինչ ուժեր, որոնք շահագրգռված են Ադրբեջանի հասարակական-քաղաքական կայունության խաթարմամբ:
Այս մասին «Շուստեր Լայվի» եթերում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
Հիմնադրամի տարածած հայտարարությունում նշված է, որ խոսքը գնում է 1.39 միլիարդ դոլարի մասին:
Այս մասին հայտարարել են Լատվիայի զինված ուժերը:
Ծեծկռտուքի պատճառը եղել է կառուցապատման աշխատանքները, որոնք խանգարել են հարակից խանութի սեփականատիրոջը:
«Խոսեցինք ընտանեկան թեմաներով, իր առողջական վիճակից, անձնական: Հակոբն ասաց, որ շատ լավ է, սպորտով է զբաղվում, լեզուներ է սովորում ու ձայնից զգացվեց, որ արդեն իր վիճակը լավ է՝ բնականաբար ազատության մեջ լավ պետք է լինի արդեն»:
Ուկրաինայի հարավ-արևելքի համար հումանիտար նոր օգնությունը Ռուսաստանից կուղարկվի երկաթուղային ճանապարհով:
Ապստամբները նման եզրակացության են եկել այն բանից հետո, ինչ նրանց ձեռքն է ընկել այդ խմբավորման զինյալներից մեկի նոթբուքը:
Խորհրդակցությունից հետո նախարար Երիցյանը նշել է, որ քննարկվել են մի շարք հարցեր՝ առաջիկայում մարզում ստեղծվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ կապված:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Այս մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին:
Պարզվում է կրակելու կասկածանքով ձերբակալված Արսեն Ավագյանը «Աստաֆյան» համալիրի սեփականատեր Դելոյի որդի Տուգոն է: