Բաժիններ՝

Թունավորում և արևահարում երեխաների մոտ. Ինչ է պետք անել

Թեթև աստիճանի արևահարության դեպքում երեխաներն ունենում են գլխացավ, սրտխառնոց: Մարմնի ջերմաստիճանը լինում է նորմալ կամ նորմայից մի փոքր բարձր: Սրանք արևահարության, այսպես ասած, առաջին ախտանիշներն են: Արևի ճառագայթների արդեն ուժեղ ճառագայթումը դառնում է թուլության, ուժեղ գլխացավի, սրտխառնոցի ու փսխումների պատճառ: Բացի այդ` երեխաների մոտ հատկապես այդպիսի դեպքերում շարժումները լինում են ոչ սովորական, շնչառությունը և զարկերակը անկանոն, մաշկը կարմրում է:

aroxj.am-ի փոխանցմամբ՝ ծանր աստիճանի արևահարության դեպքում հնարավոր է մարդու մոտ լինի գիտակցության կորուստ և կոմա: Զարկերակը կարող է լինել 120-140 րոպեում, ջերմությունը՝ 41-42 աստիճան: Հաճախակի կրկնվող արևահարության դեպքում կարող են առաջ գալ հոգեկան խնդիրներ:

Ինչ է պետք անել: Արևահարված երեխային պետք է առաջին հերթին տանել ստվերոտ կամ քամոտ տեղ, դեմքը լվանալ սառը ջրով, իսկ մարմինը և գլուխը սառեցնել սրբիչի սառը թրջոցներով: Թեթև կամ միջին արևահարության դեպքում եթե ժամանակին եք ցույց տալիս առաջին օգնությունը, ապա օրգանիզմի ճիշտ գործունեությունը ավելի շուտ է վերականգնվում: Ծանր աստիճանի արևահարության դեպքում, երբեմն օգնության ուշացումը կարող է հանգեցնել մահվան:

Թունավորում: Ամռանը վարակների հավանականությունը մեծանում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում: Պատճառը հանգստի վայրերն ու սնունդն են, ինչպես նաև հիգիենան: Միշտ չէ, որ կարող եք միանգամից երեխային տանել հիվանդանոց: Երբեմն պետք է ինքնուրույն գործել:

Թունավոման ախտանիշները: Ուժեղ փսխումներ՝ հեղուկի, սննդի, արյան տեսքով: Փսխումները լինում են վառ նարնջագույն, մոխրագույն կամ կանաչ: Հնարավոր է դա ուղեկցվի սառը քրտինքով: Երբեմն երեխաների մոտ առաջ է գալիս հոգնածություն և քնկոտություն:

Ինչ է պետք անել: Երեխային պառկեցրեք փորի վրա և մերսեք մեջքը: Ցանկացած թունավորման դեպքում առաջին հերթին կարևորը ստամոքս-աղիքային համակարգը մաքրելն է: Ստամոքսը տոքսիներից մաքրելը կարելի է իրականացնել միայն գիտակցության գալուց հետո: Դրա համար երեխային պետք է շատ ջուր խմեցնել արդեն փսխումներից հետո:

Ջրի չափաբաժինը պետք է լինի այսպես՝ 6-12 ամսական երեխային 100-150 մլ ջուր, 2-5 տարեկան երեխաներին 300-350 մլ , ավելի մեծերին՝ 350-550 մլ: Հաճախ ստուգեք նաև երեխայի զարկերակը: Այս բոլոր առաջին օգնության ամենաարդյունավետ միջոցներն են, որոնց պետք է հաջորդի, իհարկե, մասնագետին այցելությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս