Բաժիններ՝

Մոսկվայում հայեր են ձերբակալվել՝ պատգամավորի օգնականի վրա հարձակվելու համար (տեսանյութ)

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի իրավապահները ձերբակալել են կազմակերպված հանցավոր էթնիկ խմբի, որի մասնակիցներին կասկածում են Պետդումայի պատգամավորի օգնականի վրա հարձակում գործելու մեջ: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:

Հաստատված է, որ հանցագործները գործել են մայրաքաղաքի տարածքում: 2013 թվականի սեպտեմբերին նրանք Մոսկվայի հարավում ավազակային հարձակում են ձեռնարկել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա, որի ժամանակ տիրել են նրա ավտոմեքենային:

Դրանից հետո քրեական գործ է հարուցվել «Կողոպուտի» մասին հոդվածով: Ձերբակալվել է երեք կասկածյալ: Նրանցից մեկը Հյուսիսային Օսիայի 43-ամյա բնակիչ է, ով ավելի վաղ ունեցել է դատվածություն: Մյուս երկու ձերբակալվածները Հայաստանի քաղաքացիներ են՝ 39 և 43 տարեկան:

Նրանց բնակության վայրում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, 40 փամփուշտ և այլն: Հայտնաբերվել են նաև հափշտակված ավտոմեքնայի բանալիներն ու փաստաթղթերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031