
Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/3 շենքի բնակիչ, 32-ամյա Արտակ Խուրշուդյանը, վարելով Toyota Land Cruiser մակնիշի 001 ՍՍ 03 համարանիշի ավտոմեքենան, Թբիլիսյան խճուղում՝ «Լամպերի գործարանի» խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ ջարդելով երկաթյա ցանկապատը և կիսով չափ հայտնվելով պարսպի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խուրշուդյանն ու նրա ուղևոր՝ Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի 8-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Սերգեյ Մուսայելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝ այստեղ