
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 26-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 7-րդ զանգվածի, իսկ 10:00-ից մինչեւ 15:00-ն՝ Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ Թունել 2-րդ նրբանցքի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: