Բաժիններ՝

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

Նիդեռլանդները Մերձավոր Արևելք է ուղարկել իր Evertsen հակաօդային պաշտպանության ֆրեգատը՝ Հորմուզի նեղուցում հնարավոր տեղակայման նպատակով: Այս մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարար Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուսը։

«Evertsen-ը Մերձավոր Արևելքի ճանապարհին է։ Մենք պատրաստվում ենք հնարավոր տեղակայման Հորմուզի նեղուցում։ Ազատ և անվտանգ անցումը կարևոր է մեր տնտեսության և հասարակության համար», – գրել է նախարարը X սոցիալական հարթակում։

Ըստ Նիդեռլանդների պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ռազմանավի առաքելությունը Մերձավոր Արևելքում կտևի երեք ամիս։ Ֆրեգատի վրա կտեղակայվի միջազգային շտաբ, որը կարող է ռազմական առաքելության հրամանատարություն իրականացնել Հորմուզի նեղուցում։

Եշիլգյոզ-Զեգերիուսն ավելի վաղ հայտարարել էր, որ Նիդեռլանդները դեռ վերջնական որոշում չի կայացրել նման առաքելությանն իր մասնակցության վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930