ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները, հավաքները և կազմակերպությունները կարող են ենթարկվել մեծ ռիսկի. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարությունը նախազգուշացրել է Մեծ  Բրիտանիայի տարածքում ամերիկյան օբյեկտների համար մեծ ռիսկի մասին՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող RAF Fairford ավիաբազայի շրջակայքում հինգ անձի ձերբակալումից հետո։

«ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները, հավաքները և կազմակերպությունները կարող են ենթարկվել մեծ ռիսկի։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել տեղական իշխանությունների ցուցումներին՝ անձնական անվտանգության ապահովման համար», – ասված է Պետքարտուղարության  հայտարարության մեջ։

Գերատեսչությունը Մեծ Բրիտանիայում ամերիկացի քաղաքացիներին կոչ է արել զգուշություն ցուցաբերել։

Բրիտանական ոստիկանությունը սեպտեմբերի 27-ին հինգ տղամարդու է ձերբակալել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով օգտագործված ավիաբազայի մոտ պայթուցիկ նյութերի և ահաբեկչության հետ կապված հանցագործությունների կասկածանքով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կասկածյալները պատրաստվում էին «մեծ վնաս» հասցնել և գտնվել են բրիտանական ու ամերիկյան իշխանությունների ուշադրության կենտրոնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930