Բաժիններ՝

Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինան կվճարի վերջին ամիսներին Ռուսաստանի ուղղությամբ հասցրած հարվածների համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նախագահը նույնպես խոսել է այդ մասին. Ուկրաինան ստիպված է լինելու վճարել վերջին ամիսներին իրականացված գործողությունների համար։ Հիմա հենց դա է տեղի ունենում։ Մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը և բավականին հետևողականորեն հարվածներ են հասցնում այն ​​թիրախներին, որոնք նպատակահարմար են համարում», – ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը և երաշխավորի, որ ոչ ոքի մոտ ցանկություն չառաջանա հարված հասցնել նրան:

«Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը բոլորին քաջ հայտնի են։ Մենք պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը։ Մենք պետք է ապահովենք, որ ոչ ոքի մոտ ցանկություն չառաջանա հայտարարել Ռուսաստանին 40 օրվա ընթացքում ջախջախիչ հարված հասցնելու ծրագրերի մասին, ինչպես, օրինակ, հնչեցվել էր Կիևից», – նշել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930