Բաժիններ՝

ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության չեն եկել Կիևին Patriot հրթիռների փոխանցման հարցում. Կալաս

Եվրամիության պաշտպանության նախարարները չեն կարողացել համաձայնության գալ ԵՄ առանձին երկրների մոտ մնացած Patriot հրթիռների պաշարները Կիևին փոխանցելու հարցում՝ ապագա մատակարարումների դիմաց:

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ցավոք, հրթիռների փոխանցման վերաբերյալ ոչ մի նոր որոշում այսօր չի ընդունվել», – ասել է Կալասը:

Պաշտպանության հարցերով ԵՄ արտաքին խորհրդի նիստից առաջ Կալասը Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռներ ունեցող երկրներին կոչ էր արել դրանք տրամադրել Ուկրաինային՝ հետագայում նոր արտադրված հրթիռներ ստանալու հնարավորության դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930