Այս երկակի ստանդարտները մտահոգիչ են. Լևոն Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Այս երկակի ստանդարտները մտահոգիչ են: Այս մասին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ներկայացված՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցին։

«Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս զեկույցի մեջ, ինչպես նաև ոչ արդար պայմանները, իշխանությունների կողմից մինչև ընտրությունները ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառումը, քաղաքական հետապնդումները, քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալությունները։ Այս մասին մենք շատ ենք խոսել։

Չնայած նրան, որ բազմաթիվ խախտումներ արձանագրված էին զեկույցում, միևնույն է ընտրությունների ելքը գնահատել են դրական, ինչը մեղմ ասած մի քիչ անհասկանալի է, բայց ինչպես գիտեք, այսօր այս գլոբալ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության արդյունքում նաև տուժում է մեծ հաշվով նաև ժողովրդավարությունը, ժողովրդավարական սկզբունքները, որովհետև այստեղ կախված նրանից, թե տվյալ իշխանությունը ինչքանով է համահունչ նույն Եվրոպայի հռչակած քաղաքական նպատակներին, ու դրանով պայմանավորված են նաև տրվում գնահատականները։

Իհարկե, այս երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են»,– ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930