Բաժիններ՝

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ՝ Ուկրաինայից երեխաների՝ Ռուսաստան ապօրինի արտաքսմանը և բռնի տեղափոխմանը մասնակցելու համար։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց և կառույցներին ԵՄ-ն մեղադրում է նաև երեխաների բռնի ասիմիլացմիան, գաղափարական ներգործության և ռազմականացված կրթության անցկացման մեջ։

Ցանկում ներառվել են Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության կոմիտեն, ինչպես նաև երեխաների հանգստի, զբոսաշրջության և ժամանցի ոլորտում գործող երկու ռուսական ընկերություններ։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում գործող մանկական ճամբարների և մարզական կենտրոնների նկատմամբ։

Ցանկում է նաև Հյուսիսային Կորեայում գործող «Songdowon» միջազգային մանկական ճամբարը, որը, ըստ ԵՄ-ի, մասնակցել է ժամանակավորապես օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաների տեղափոխման ծրագրերին։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, որը, ըստ ԵՄ-ի, նպաստել է ուկրաինացի երեխաների՝ Թաթարստանում գտնվող ճամբարներ տեղափոխմանը։

Պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպությունների ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց տրամադրել ֆինանսական միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ։ Ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանվել է նաև ԵՄ մուտքի և տարածքով տարանցման արգելք։

ԵՄ-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 20 500 ուկրաինացի երեխա ապօրինի արտաքսվել կամ բռնի տեղափոխվել է։ ԵՄ-ն այդ գործողությունները դիտարկում է որպես միջազգային իրավունքի և երեխաների հիմնարար իրավունքների խախտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930