Բաժիններ՝

«Ցանկացած գործ, որով կա օբյեկտվության պակասի պատկերացում կամ զգացում, կարող է քննարկման առարկա դառնալ». Գ. Կոստանյան

«Ցանկացած գործ, որով կա օբյեկտվիության պակասի պատկերացում կամ զգացում, կարող է քննարկման առարկա դառնալ ստորադասությունից մինչև վերադասություն և մինչև ինձ: Եվ ես վստահ եմ, որ այդ յուրաքանչյուր գործով ծնողները հնարավորություն և ունեցել են, և ունեն անարգել իրենց առարկություններն, իրենց դժգոհությունները, դիրքորոշումը հայտնել թե օրենքով սահմանված իրենց տրված լիազորությունների շրջանակներում և թե դրանից զատ համապատասխան վարույթ իրականացնող կամ մարմնի, կամ դատախազի հետ՝ այդ թվում վերադասության կարգով: Ես նաև վստահ եմ, որ զինվորական դատախազն այդ առումով խիստ հետևողական է և համոզմունք ունեմ, որ եթե որևէ մեկը նախաձեռնություն հայտներ զինվորական դատախազի հետ քննարկել իր մտահոգությունները կամ մտավախությունները, ապա այդ հնարավորությունից միանշանակ կօգտվեր: Այլ հարց է, որ ծնողները կամ որևէ մեկը այդ պայմաններում անգամ բավարարվածության զգացում չունենա օբյեկտիվ կամ սուբյկտիվ որևէ պատճառով: Նման դեպքում ես միշտ նաև իմ պատրաստակամությունն եմ հայտնել, որ պատրաստ եմ քննարկել»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով բանակում գրանցված մահվան այն դեպքերին, որոնց դեպքում մահացած զինծառայողների ծնողները կասկածի տակ են դնում գործի քննության օբյեկտիվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս