
Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևը ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:
Այն սկսելու է գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Երեք երկրների առաջնորդներն իրենց ստորագրությունը փաստաթղթի վրա դրել են Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով: