ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի իշխանությունների ջանքերին՝ կապված արևելքում կարգուկանոն հաստատելու հետ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցել Ուկրաինայի իշխանությունների ջանքերին՝ կապված երկրում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու հետ.
«Մենք ցայժմ կարծում ենք, որ իրավիճակը (Ուկրաինայում) կլուծվի կողմերի միջև երկխոսության ճանապարհով, որին մենք աջակցում ենք»: Փսակին հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է նաև Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացման ուղղությամբ Կիևի ձեռնարկած քայլերը և դրանք չի համարում որպես հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձ.
«Դա ռազմական լուծում չէ: Իշխանությունները լիովին իրավունք ունեն իրենց երկրում պահպանել կայունություն ու կարգուկանոն»: Փսակիի խոսքերով՝ ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել անվտանգության ոլորտում ուկրաինացի զինվորականներին օգնելու վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների դիմումները:
Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան մամուլը հայտնել էր, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացմամբ վերջ տրվեց Ուկրաինային մահաբեր բնույթի ռազմական օգնություն հատկացնելու արգելքին: