Թուրքմենստանը և Պակիստանը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում
Թուրքմենստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Ռաշիդ Մերեդովն ու Մուհամմադ Իսհակ Դարը քննարկել են էներգետիկայի ոլորտում փոխգործակցության ընդլայնման հարցերը, ընդգծել են բարձրագույն և բարձր մակարդակներում կանոնավոր քաղաքական երկխոսության պահպանման, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքմենստանի ԱԳՆ-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամաբադում՝ Թուրքմենստան-Պակիստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի նախաշեմին։
Առանձնահատուկ ընդգծվել է էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համատեքստում։
Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում գործընկերության հետագա խորացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը, ինչպես նաև մշակութային ու հումանիտար կապերի ամրապնդմանը, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հարցերին։

