Հովիկ Աբրահամյանը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին

«Արմենիա» հեռուսաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ կիրակի օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւմն էր իր և  ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանհարաբերությունների լարվածության պատճառը:

«Կարծես թե անձնապես որևէ լարվածություն չի եղել, ավելի շատ մամուլն էր շահարկում:  Հանրության մեջ կար նման տեղեկատվություն, որ մենք լավ հարաբերությունների մեջ չենք: Ներքին խոսակցություն եղել է. մեր Գործադիր մարմնում (ՀՀԿ-ի:- խմբ.) ես ասել եմ, որ ակնկալում եմ ավելի լավ աշխատանք գործադիր մարմնից (կառավարչությունից): Այնպես չի եղել, որ մենք ԱԺ-ում ստեղծել ենք խնդիրներ գործադիրի համար: Հակառակը՝ թերությունները փորձել ենք ճշգրտել, օգնել, աջակցել, այն նախագծերը, որոնք ներկայացվել են ԱԺ, մեր՝ ՀՀԿ, խմբակցությունը միշտ սատարել է կառավարությանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե՝ անձամբ Դո՞ւք, Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Այո»:

Հարցին, թե ո՞ր գործոնները ավելի վճռորոշ եղան Ձեր նշանակման համար՝ Տիգրան Սարգսյանի հրաժարակա՞նը (որը պահանջում էին նաև ոչ իշխանական ուժերը), թե՞ Ձեր ցանկությունը և ձգտումը. «Ուզում եմ խոսել 2008-2099թթ. մասին, երբ մենք 14.4 տոկոս տնտեսական անկում ունեցանք, որը կապված էր նաև համաշխարհային ճգնաժամի հետ: Ի՞նչն էր քառյակի դժգոհությունը և դժգոհություն կար նաև թիմի մեջ: Մենք ունեինք պարտավորություններ, խոստումներ, որոնք պարտավոր էինք իրականացնել… Չունեցանք այն արդյունքը, որն ակնկալում էր ընդդիմությունը և հասարակությունը՝ կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Կարծես դա էլ ստիպեց ընդդիմությանը, որպեսզի նախագահին առաջարկեն փոփոխություն կատարել կառավարության կազմում: Եվ, իհարկե, նախագահը քննարկեց, շատ աջակցեց կառավարությանը: Ես նաև ասեմ, որ այս տարիների ընթացքում ոչ մի կառավարություն այն աջակցությունը չի ստացել ՀՀ նախագահի կողմից, ինչպես Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Դա ակնհայտ էր՝ բոլոր առումներով: Եվ 2013թ. վերջին, 2014թ. սկզբին արդեն այդ խոսակցությունները եղան, որ կարող է փոփոխություններ լինեն»:

Կարդացեք նաև

Հարցին, թե ճնշումներ եղա՞ն, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ճնշումների մեջ կային հիմնավորումներ, որ այս ծրագիրը չի իրականացվել, այս պայմանավորվածությունը չի իրականացվել, և այլն: Եվ դա կապում էին վարչապետի անձի հետ: Եվ երբ ՀՀ նախագահն այդ որոշումը կայացրեց մենք ոչ մեկս տեղյակ չէինք, և նախագահը Գործադիրում այդ հարցը բարձրացրեց, որ ինքը քննարկել է նախկին վարչապետի հետ և որոշում է կայացրել, որպեսզի հրաժարական ներկայացնի վարչապետը…»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս