Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 70

Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց նոր կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրից գոհ են բոլորը՝ և իշխանությունը, և ոչ իշխանական ուժերը: Որոշակի հռետորական տարբերություններով, բնականաբար: Նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում առաջադրելիս հայտարարեց, որ նրա խնդիրը պետք է լինի կառավարության նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը: Առայժմ վարչապետին հաջողվել է ստանալ միայն սեփական կուսակիցների ու խորհրդարանական ընդդիմախոսների վստահությունը, որոնց հասարակությունը չի վստահում հավասարապես: Արդյո՞ք նա կկարողանա արժանանալ նաև քաղաքացիների վստահությանը, թե՞ կընտրի քաղաքական ուժերի վստահության միջոցով քաղաքացիների անվստահությունը լռեցնելու մարտավարությունը: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ այսօր մեր տաղավարում կստանանք հենց վարչապետ Հովիկ Աբրահամյանից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031